Armsport.am-ը գրում է․
«Փյունիկի Աղջիկների» թիմի շարքերն է համալրել ևս մեկ իրանուհի՝ 25-ամյա Հաջար Դաբաղին։ Այս մասին հայտնում է ակուբի մամուլի ծառայություն։
Դաբաղին հանդես է եկել իրանական «Այանդե Սազանիում» և «Սեպահանում»: Ֆուտբոլիստուհին նաև խաղացել է Հնդկաստանը ներկայացնող «Գոկուլամ Կերալա» ակումբում, որի կազմում 2023 թվականին մասնակցել է Ասիայի Կանանց ակումբային առաջնությանը և խմբային փուլում աչքի ընկել գոլով:
Նշվում է, որ 25-ամյա հարձակվողը Իրանի Պրեմիեր լիգայի շրջանակում մասնակցել է 147 հանդիպման՝ դառնալով 131 գոլի հեղինակ։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/501377/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել