Երկրից ելնում համր քայլերով,
Քարավանի պես նման քոչվորի,
Հասնում է երկինք, կարկուտ դառնալով
Թափվում է ներքև, վրան երկրի...
Լի վրդովմունքով իջնում է վերից,
Ջարդում է, փշրում պարտեզ ու այգի.
Երկինք է ելնում այս անգամ նորից
Անձրևում վրան իր տված վերքի...
Արդ, մարդ էլ կա, երբ վեր է ելնում,
Ըմբոստանում է մարդ-մարդու հանդեպ,
Կարկուտ է թափում, հետո անձրևում,
Բայց տված վերքն էլ չի լավանում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sona.arshuneci/posts/589498444422868?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել