Armsport.am-ը գրում է․

2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը Արգենտինայի և Կոլումբիայի հավաքականների միջև կարող է 25 րոպեով ընդհատվել հանրահայտ կոլումբիացի երգչուհի Շակիրայի ելույթի համար։ Այս մասին հայտնում է լրագրող Դիեգո Մոնրոյգը։

Ըստ աղբյուրի՝ Շակիրան ելույթ է ունենալու հանդիպման ընդմիջմանը, որը կտևի ոչ թե 15, այլ 25 րոպե։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի  (CONMEBOL-ի) մամուլի ծառայությունը հայտարարել էր կոլումբիացի երգչուհու ելույթի մասին 2024 թվականի գավաթի եզրափակիչ խաղում, սակայն չէր հայտնել դրա տևողության մասին։

Արգենտինա-Կոլումբիա հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին ժամը 04։00-ին Մայամիի «Հարդ Ռոք» մարզադաշտում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել