Armsport.am-ը գրում է․

Իտալիայում շուտով կքննարկեն օրենսդրական փոփոխությունները։ Փոփոխությունը կարող է իտալական ֆուտբոլային լիգաներին ավելի մեծ ազատությունյ տալ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից: Ինչպես հայտնում է La Repubblica-ն, ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն արդեն սպառնացել է իտալական ակումբներին հեռացնել ՈւԵՖԱ-ի հովանու ներքա անցկացվող եվրագավաթային մրցաշարերից։

Չեֆերինի խոսքով՝ ՈւԵՖԱ-ն ստիպված կլինի նման քայլի գնալ, եթե փոփոխություններն ընդունվեն։ ՈւԵՖԱ-ն կարծում է, որ այս փոփոխությունները հանդիսանում են կառավարության միջամտություն ֆուտբոլային գործերին, որն անընդունելի է։

Հարկ է նշել, որ ՈւԵՖԱ-ի կանոնները ֆուտբոլային մարմիններին պարտավորեցնում են անկախ լինել երկրների գործադիր իշխանություններից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել