Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կան զոհեր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Սյունիքի մազի Գորայքի հատվածում։ Կա 2 զոհ՝ վարորդը և մեկ ուղևոր: 3 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց»-,- մանրամասնեց Նարեկ Սարգսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել