Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությանը լիիրավ անդամակցությունը մնում է իր երկրի ռազմավարական նպատակը։

Այս մասին նա ասել է Անկարայում Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ կայացած մամուլի ասուլիսում։

«Եվրամիության լիարժեք անդամակցությունը, ինչպես մենք պարբերաբար շեշտում ենք, մեր ռազմավարական նպատակն է։ Մեր ընդհանուր շահերից է բխում, որ ԵՄ-ն ևս նույն դիրքերից մոտենա Թուրքիային ։

Վստահ եմ, որ Էստոնիայի աջակցությունը Թուրքիային այս համատեքստում կշարունակի աճել»,- նշել է Էրդողանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել