Armsport.am-ը գրում է.

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին շնորհավորել է երկրի ֆուտբոլի հավաքականին ԵՎՐՈ-2024-ում Պորտուգալիայի ընտրանու դեմ տարած հաղթանակի (2։0) համար և հայտնել, որ Իվանիշվիլիի բարեգործական հիմնադրամը 30 միլիոն լարի` մոտ 10,5 միլիոն դոլար պարգևավճար է հատկացնում թիմին։

Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում 153-րդ համարը խոստացել է ևս 30 միլիոն լարի նվիրաբերել ազգային թիմին, եթե նրանց հաջողվի 1/8-րդ եզրափակիչում հաղթահարել Իսպանիայի հավաքականի արգելքը։

Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականը ԵՎՐՈ-2024-ի վերջին տուրում սենսացիոն հաղթանակ տարավ Պորտուգալիայի նկատմամբ և 3-րդ տեղով որակավորվեց փլեյ-օֆֆ փուլ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել