Tert.am-ը գրում է.


Աստանայում 26–հարկանի վարչական և բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհը բռնկվել է շենքի 26–րդ հարկում և հաշված րոպեների ընթացքում տարածվել։ Մի քանի հարկերում այրվում է շենքի երեսպատումը։

«Դեռևս հրդեհը մարման աշխատանքներ են ընթանում։ Դեպքի վայրում գործի են դրվել բարձր ճնշման պոմպեր»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ շենքից տարհանվել է 8 մարդ, այդ թվում՝ երեխա։ Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 70 հրշեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել