ԱՄՆ-ն ռուս դիվանագետներին ծանուցել է վիզային կենտրոնը փակելու ծրագրերի մասին։ Ինչպես գրում է Kommersant-ը, այս մասին ասել է Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։ 

Անտոնովի խոսքով՝ հյուպատոսական ծառայությունների տրամադրումը կշարունակվի։ Բացի այդ, ռուս դիվանագետներին զրկել են նաև հարկային արտոնությունները։

«Ամերիկացիները մեզ ծանուցում են  ուղարկել, որ վիզաների կենտրոնը փակվում է։ Եվ հիմա լրացուցիչ բեռ է ընկնում ռուս դիվանագետների ու հյուպատոսների ուսերին»,- լրագրողներին ասել է Անտոնովը: 
Նա նշել է, որ դիվանագետները կշարունակեն աշխատել և բոլոր ջանքերը կներդնեն տեղի ռուսներին իրավական և հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար։

Դեսպանի խոսքով՝ հանվել է նաև դիվանագետների հարկերից ազատման քարտերը, որը նրանց տալիս էր արտոնություններ ցանկացած երկրում՝ թույլ տալով ապրել և հարկեր չվճարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել