Մի քիչ նայեցի Պետրոս Ղազարյանի հաղորդումը: Կանգ առա ալիքի վրա, որովհետև Ռոբերտ Ամիրխանյանի նկարը տեսա: Հրավիրել էր կոմպոզիտոր Արամ Սաթյանին, խոսում էին կոմպոզիտորների միությունից և այնտեղ առկա խնդիրներից: Այսինքն, պետք է որ էդպես լիներ: 

Համենայն դեպս, պատկերը հետևյալն էր՝ նստած են Պետրոսը, դիմացը Սաթյանը, մեծ էկրանի վրա ու Պետրոսի հետևում Ամիրխանյանի նկարն է: Հյուրի անուն-ազգանունի տակ էլ հեռուստացույցի վրա գրված է՝ "Ռոբերտ Ամիրխանյանը միությունը վերածել է չգիտեմինչի /չէր երևում էդ չգիտեմինչը/"

Սաթյանն էլ խոսում էր մատը տնկելով Ամիրխանյանի նկարի կողմը ու ժամանակ առ ժամանակ՝ "ինքը սենց, ինքը նենց, ինքը ասեց, ինքը չարեց"

Տղամարդկանցից բամբասկոտ մեկ էլ տղամարդիկ են՝ հայտնի բան է, Պետրոսի մոտ մակարդակ կամ տակտ փնտրելն՝ անիմաստ գործ: Բամբասում եք, բամբասեք, բայց ինչի՞ եթերում, ինչի՞ մարդու նկարը փակցրած: Անարգանքի սյո՞ւն է, ի՞նչ է: Հանցագործի նկա՞ր էր, ի՞նչ էր: Չլինի՞ թուղթ ու գիր էլ պտի արվեր, որ նկարը պարտադիր էր: 

Մարդիկ երբեք հալած յուղ չեն լինում, այն էլ տաղանդավոր մարդիկ: Հնարավոր է, որ Ռոբերտ Ամիրխանյանն իրոք լավ չի ղեկավարում միությունը, հնարավոր է, որ սխալներ է անում, բայց Պետրոսն ու իր թիմը չպետք է մոռանան, որ խոսքը գնում է մեր էսօրվա լավագույն կոմպոզիտորներից մեկի մասին: Կարելի էր էլեմենտար հարգանք դրսևորել մարդու հանդեպ: 

Մարդու, ով էնքան տաղանդ ունի, որ նման երգ գրի՝



Իսկ Արամ Սաթյանի մասին երևի կարծիք չհայտնեմ: Չնայած խոստովանեմ, որ առաջին անգամ նրա անունը կարդացել եմ մի հոդվածում, որտեղ քննադատում էին նրա "Լիլիթ" փոփ-օպերան ու նշում, որ շատ թույլ գործ է: Երկրորդ՝ հիշվող անգամն էլ էս մեկն էր՝ մատը տնկած Ամիրխանյանի նկարի վրա, նրա շվաքի հետ կռիվ տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել