keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

«Վալերին դպրոցի նախկին տնօրենն էր, կինն էլ ուսուցչուհի էր». Ֆիոլետովոյում վթարից մահացած ընտանիքը գնում էր հանգստի

visibility 373 commentմեկնաբանել
News.am-ը գրում է.
Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթարից մահացած ընտանիքը գնում էր հանգստի։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Ֆիոլետովո գյուղի բնակիչներից մեկը։

Նշենք, որ այդ ավտովթարից մահացել է չորս անձ։

«Վալերին, իր կինը ու ևս 2 բարեկամ որոշել էին գնալ հանգստանալու, բայց տեղյակ չեմ, թե որտեղ ու գյուղից մոտ 100 մետր հեռու տեղի է ունեցել ավտովթարը։ Ասում են՝ բարձր արագությամբ  է վարել ավտոմեքենան, դա էլ նման ողբերգության է հանգեցրել։ Մեքենայում բոլոր գտնվողները մահացել են։ Վալերին մեր դպրոցի նախկին տնօրեն էր, կինն էլ դպրոցում ուսուցչուհի էր աշխատում»,- պատմեց բնակիչը։

Նա նշեց, որ այժմ դեպքի վայրում քննիչներն աշխատում են, հանգամանքները դեռ կպարզվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել