Tert.amlife-ը գրում է.
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամի իր էջում լուսանկար է տեղադրել և գրառում արել.
«Ես դեռ չծնված, ու հետո իմ 40 օրականը չլրացած՝ ծնողներիս հետ ինքնաթիռով ճամփորդել եմ, երևի դրա համար էլ սիրում եմ ինքնաթիռով թռչել, մենակ մնալ ինքս ինձ հետ, չշտապել ոչ մի տեղ ու չսպասել ոչինչ՝ թռիչքի ընթացքում:
Վերջում էլ պարզվում է, որ «մի հիանալի անձնավորություն» էիր: Սովորել եմ սիրում ու բացահայտել նոր աշխարհներ, ենթամշակույթներ, մարդկանց ու ամենաշատը սիրում եմ տուն հետ գալս, միայն, թե վերջերս, անկախ ժամից, ահավոր երկար հերթեր են օդանավակայանում:
Հարց. հնարավոր չէ՞ ՀՀ քաղաքացիներին առանձին գծով անձնագրային ստուգումն անցակցնել, որ հազարումի խառը թռիչքների հերթերի մեջ մարդիկ չկանգնեն ժամերով իրենց երկիր մտնելիս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: