Armsport.am-ը գրում է․

«Կոմոն» համաձայնության է եկել «Ռոմայի» հարձակվող Անդրեա Բելոտիի տրանսֆերի հարցում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

30-ամյա իտալացու համար հռոմեացիները կստանան 4,5 միլիոն եվրո։ «Կոմոյին» մնում է միայն համաձայնեցնել ֆուտբոլիստի հետ պայմանագրի պայմանները։

Անցած մրցաշրջանում Բելոտին վարձավճարով խաղում էր «Ֆիորենտինայում»: Ա Սերիայի 29 խաղում նա դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

«Կոմոն» Ա Սերիայում հանդես կգա 2024/25 մրցաշրջանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել