Tert.am Life-ը գրում է․
«Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում տիրում է բուռն ստեղծագործական մթնոլորտ։ Ողջ անձնակազմը մեծ սիրով, ոգևորությամբ աշխատում և ստեղծագործում է, ինչի համար անչափ ուրախ եմ և շնորհակալ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց «Մհեր Մկրտչան արտիստական թատրոն»-ի տնօրենի ԺՊ, դերասանուհի Տաթևիկ Մելքոնյանը:
Նա նշեց, որ հունիսի 12-ին կայացավ թատրոնի հանդիսավոր բացումը՝ Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացման առաջնախաղով, որտեղ ներգրավված են ինչպես թատրոնի, այնպես էլ հրավիրյալ դերասաններ։
«Թատրոնը հանդիսատեսի առջև իր դռները բացում է նոր կոնցեպտով, հարուստ խաղացանկով, նոր ներկայացումներով՝ ներգրավելով հրավիրյալ ռեժիսորների և տաղանդավոր, երիտասարդ դերասանների։ Մեր նպատակն է՝ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը ներկայացնել տարբեր միջազգային փառատոներում, միջազգային հարթակներում՝ նոր շունչ հաղորդելով հայաստանյան թատերական կյանքին»,- պատմեց Տաթևիկ Մելքոնյանը։