Starnews.am-ը գրում է․
Համացանցում օրերս տարածվել է ԱՄՆ-ում բնակություն հաստատած ռեփեր Սուպեր Սաքոյի լայվը, որում նա նախ դժգոհում էր Սրբազան պայքարի մասնակիցներից, ապա ասում, որ ինքն էլ է պայքար կազմակերպում.
«Հունիսի 15-ին սկսում ենք Արեշից, ես արեշցի եմ, Ցիրկի մոտից վերցնում ենք բոլոր պուտանկեքին, վեկալենք, սենց հելնենք Բաղրամյան, հավ, ոչխար-մոչխար տան գիրկս, ես պտի փոխեմ ամեն ինչ Հայաստանում, պլանը օլինա…, օրինակակա… օրինականացնելու եմ»:
Ռեփերն ակնհայտորեն ծաղրում էր Բագրատ Սրբազանի արշավը:
Այս ամենին արձագանքել է հաղորդավար Մհեր Բաղդասարյանն, ով հիշել է ռեփերի մասնակցությամբ մի հաղորդում, որը քննադատությունների ալիք էր բարձրացրել:
«Կոմիտասի մասին էշությունը դուրս տալուց հետո մի կերպ փրկեցիք, էս անգամ չեք կարա: Մի դարձրեք հիմարներին հայտնի: Վերջապես մենք էլ պետք է հասկանանք, թե ինչա չեղարկման մշակույթը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: