Նեոբոլշևիկյան հովերով տարված Նիկոլը հայտարարել է, թե թույլ չեն տալու, որ ԼՂ-ի «կղերաֆեոդալական» էլիտան ԼՂ ժողովրդին օգտագործի իր կլանային նպատակների համար. պատրաստվում են հնարավորինս արագորեն լուծել Հայաստան բռնագաղթած արցախցիների բնակարանային խնդիրները:

Արցախցիների խնդիրների մասին նոր-նոր հիշող ու դրանք իբր լուծել պատրաստվող Նիկոլի ծրագրի մեջ Սյամոյին տեղ հատկացվե՞լ է, կամ ինչպե՞ս է Սյամոն սկզբունքորեն արձագանքելու Նիկոլի այս հայտարարությանը՝ նկատի ունենալով ունեցած հավակնությունները:

Նիկոլը Սյամոյին քարոզչական գործիքի կարգավիճակում, իհարկե, մեծ սիրով կօգտագործեր, արցախցիներին գուցե կփորձեր նրա միջոցով համոզել, որ ցույցերի դուրս գալ հարկավոր չէ, անիմաստ է, քանզի, շուտով լուծվելու են նրանց բնակարանային խնդիրները, բայց ստացվել է այնպես, որ Սյամոն արցախցիների շրջանում վաղուց հեղինակազրկված կերպար է դարձել՝ նույնականացվող հենց Նիկոլի կնկա հետ, ինչը Սյամոյին ոչ գրավիչ է դարձնում բոլոր իմաստներով:

Սյամոն, որ թաքուն նիկոլական է, ուրախ կլինի, եթե Նիկոլը հաջողություն գրանցի արցախցիներին «կտավատ» անելու գործում. այս երկուսին միավորում է արդբեջանական շահերին ունեցած անձնուրաց նվիրվածությունը, իսկ այդ շահերը պահանջում են Նիկոլի իշխանության երկարաձգում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել