Ահա այն պատասխանատու պահն է. նա շրջվում է դեպի քեզ, գրկում, և դու հասկանում ես, որ հիմա նա քեզ կհամբուրի… Բայց կկարողանա՞ս արդյոք դու լինես բարձունքում…
1. Սկզբի համար հանգստություն, միայն հանգստություն: Հանգստացիր և թուլացիր. համբույրը հեծանիվ քշելու պես է. չես կարող հետ սովորել: Բացի այդ եթե տղայի հետ փոխադարձ համակրանք կա, ապա ձեր համբույրը պարզապես չի կարող չստացվել:
2. Ի դեպ, ինքդ կարող ես նախապես պարզել` արդյո՞ք տղամարդը պատրաստ է համբույրին, թե ոչ: Դրա համար նայիր նրա աչքերին և ժպտա: Եթե նա չթեքի հայացքն ու նույնպես ժպտա, ապա պատրաստ է: Իսկ եթե շրջվի, ապա դեռ ժամանակը չի:
3. Համբույրին նախապատրաստվելու համար մոտեցիր նրան և մեղմորեն դիպչիր, օրինակ կարող ես բռնել ձեռքը կամ գլուխդ դնել ուսին:
4. Շրթունքներդ պետք է փափուկ ու խոնավ լինեն, այնպես որ պետք է նախապես պատրաստվել: Համբույրի պահին թուլացրու շրթունքներդ ու փակիր աչքերդ: Մնացածը թող տղամարդուն:
5. Անմիջապես համբույրից առաջ մի-փոքր բացիր բերանդ, իսկ ահա լեզուդ պահիր բերանումդ, քանի որ դա ֆրանսիական համբույր չէ: Թող տղամարդն ինքը որոշի, թե ինչպիսին կլինի համբույրը:
6. Համբույրը, հատկապես եթե այն ձեր զույգի առաջին համբույրն է, պետք է լինի կարճ ու քաղցր:
7. Երբ համբույրը ավարտվի, մեղմորեն հետ քաշվիր, բացիր աչքերդ ու ժպտա, բառերն այստեղ ավելորդ են: