Պարոն Andranik Nikoghosyan, նվաստս ցանկություն ունի Պուտին ակումբին անդամակցելու և ինձ մի քանի ադմինիստրատիվ հարց է հետաքրքրում.
-Արդյո՞ք իմ գաղափարները պիտի ամբողջությամբ համընկնեն Ձեր գաղափարների հետ,թե՞ բացառություններ էլ են հնարավոր... Այ, օրինակ, ինձ համա՞ր էլ պիտի Հայաստանը մի փոքրիկ կետ լինի, ու մի՞թե ես պիտի հետայսու միայն Ռուսաստանով ապրեմ, թե՞ կետ- կետ -ստորակետն էլ կանցնի...
-Արդյո՞ք վիքիպեդիան բավարար տեղեկություններ կտա ինձ մեծն Պուտինի մասին , թե՞ ես պիտի հատուկ բրոշյուրներով պարապեմ, հետո ռուս-սլավոնական համալսարանում թոյֆլի պես մի բան հանձնեմ Պուտին առարկայից և համապատասխան միավորներ ձեռք բերելով` նոր անդամակցեմ ակումբին:
-Արդյո՞ք պարտադիր է ամեն գիշեր քնելուց առաջ Նրա պլակատը համբուրել, թե՞ միայն զմայլվելն էլ բավ է...
-Հասարակ ընկերական խոսակցությունների ընթացքում հա՞րկ է արդյոք րոպեն մեկ սենսեյի խոսքերը ցիտել, թե՞ աբայձյոմսյա բեզ էտըվը ( կամաց-կամաց լեզու բացենք, էլի)
Մի խոսքով ,եթե դժվար չի, և Դուք մի քանի ազատ րոպե կգտնեք , ծանոթացրեք էլի պայմաններին ,խնդրում եմ :* Հանուն Պուտինի և միմիայն. այժմ և միշտ հավիտյանս հավիտենից .
Ամեն :
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ofeli.minasyan/posts/3268024625826
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել