Չգիտեմ որքան կոռեկտ է ասելիքս, սակայն չի կարելի այդքան անպատասխանատու լինել. ինչ է նշանակում ՀՀ Կառավարությունը մեքենա է վաճառում պետ բյուջեի մուտքերն ավելացնելւ համար .... սա հումոր կամ կատակ չէ, սա արդեն ողբերգություն է մեր խեղճուկրակ պետության նույնքան խողճուկրակ գոյության ցայտուն ապացույցներից մեկը: Ուրեմն մեր պետությունն այնքան տկար է, որ պիտի վաճառի իր «Միգրացիոն պետական ծառայություն» հիմնարկին ամրացված «ՆԻՍՍԱՆ ՊԱՏՐՈԼ 4.2» մակնիշի ավտոմեքենան այն էլ դասական աճուրդով 3 մլն 389 հազ. դրամ մեկնարկային գնով?: Փաստորեն մեր բյուջեին հենց այդ 3 մլն. դրամն էր պետք դրան էինք մնացել, որ բյուջեն լցվեր ու երկիրն ապրեր բարեկեցիկ կյանքով: Չգիտեմ սա մարազմ է, թե իրականություն, բայց որ ամոթ է ու խայտառակություն, դա փաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել