Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում
«Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան Մոլդովական 24/6 շենքի բակում բախվել է կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «Nissan X-Trail»-ը կողաշրջվել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզելու են «Nissan X-Trail»-ի և կայանված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan X-Trail-ը վարել է Երևանի բնակիչ 56-ամյա Արթուր Խուդավերդյանը, Hyundai Elantra-ն պատկանում է Երևանի բնակիչ 29-ամյա Աննա Մկրտչյանին, իսկ Toyota Corolla-ն Երևանի բնակիչ 26-ամյա Մերի Մկրտչյանին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշած անձինք հարազատ քույրեր են։Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի