Panorama.am-ը գրում է.
Մայիսի 26-ին լրացավ Նոյեմբերյան համայնքի Դեղձավան գյուղի բնակիչ Սարիբեկ Բալյանի 39-ամյակը։ Իր ծննդյան օրը նա խեղդվեց Շնող գյուղի մոտ, երբ աշխատանքից տուն էր վերադառնում։ Այս մասին հայտնում է Ոսկան Սարգսյանն ու մանրամասնում, որ Սարիբեկը ռեստորանում մատուցող էր աշխատում։ Նա անչափահաս 2 երեխաների (տղա և աղջիկ) հայր էր։
Գրառման ներքո նրան ճանաչողները Սարիբեկին ներկայացնում են որպես բարի, օրինապաշտ մարդ.
«Վայ Աստված ջան չեմ ուզում հավատամ,ինչքան լավ մարդ էիր դու,ցավակցում եմ ընտանիքի անդամներին»։
«Հազար ափսոս...ցավակցում եմ բոլորիս. սպասարկման ոլորտի աշխատակցի կորուստը բոլորինս է,այն էլ այս կարգի Մարդու` բարի, օրինապաշտ, դաստիարակված...այս շարքն անվերջանալի է...»։
Նյութի աղբյուր՝ https://shorturl.at/lVnNQ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել