News.am-ը գրում է․

Այս պահին երկու կամուրջն էլ փլվել է, (Ճոճկանը -խմբ․) ելք-մուտք չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ճոճկան համայնքի համայնքապետ Արա Սիրադեղյանը։

«Ճոճկանը բարձր գոտում է գտնվում, հեղեղումներից չի տուժել, միայն ճանապարհների խնդիր է։ Այս պահին հրատապ կարիքներ չկան։ Ամեն ինչ համաձայնեցված եմ համայնքապետարանի հետ, խնդիրները լուծվում են»,- ասաց նա։

Համայնքապետը նշեց, որ թեև ներկայումս հստակ պլաններ չկան, թե ինչպես են կազմակերպելու գյուղից ելքն ու մուտքը՝ բայց անհրաժեշտության դեպքում ամեն հնարավորություն կօգտագործելի, անգամ՝ ուղղաթիռի կիրառմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել