Աֆղանստանում և Պակիստանում կա մի ավանդույթ աղջիկներին՝ որպես տղաների մեծացնելը:Սա հիմնականում կիրառում են այն ընտանիքները, որտեղ միայն աղջիկներ են ծնվել, տղայի պես մեծացած աղջիկներին անվանում են՝<<բաչա պոշ>>, այս երկրներում աղջիկ ունենալը հավասարազոր է խայտառակվելուն: Բաչա պոշին տալիս են տղայի անուն,հագցնում են ինչպես տղան,նրանք իրավունք ունեն հայտնվել մարդկանց մեջ, զբաղվել սպորտով և գնալ դպրոց, իհարկե նրանցից անպակաս է կարճ մազը երբ աղջիկը հասունանում է, և գալիս է ամուսնության ժամանակը, նա նորից վերադառնում է <<աղջկա կյանքին>> զրկվելով տղամարդկանց համար նախատեսված օրենքներից, շատ հաճախ նրանք ընտանիքի վատ կին են լինում, որովհետև չգիտեն կարել, ճաշ պատրաստել և պարզապես <<տան կին>> լինել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=627471013951112&set=a.303992529632297.77004.191413940890157&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել