
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes»-ը, «Mercedes Sprinter»-ը, 2 «Ford Transit», «Nissan»-ը, «Toyota»-ն ու «Renault» մակնիշի բեռնատարը:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 7 հոգի, այդ թվում՝ անչափահասներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2024/05/23/1262169
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել