Emedia.am-ը գրում է.
Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին նշել է, որ փաստաթուղթը հավանության է արժանացել միաձայն։
«Ես պատճառ չեմ տեսնում Եվրամիության կողմից համաձայնագրի ստորագրման տապալման համար, հատկապես Ուկրաինայի այսօրվա որոշումից հետո»,– ասել է նա ու հավելել, որ դա «Ուկրաինական կառավարության կողմից շատ կարևորև որոշիչ քայլ էր»։
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը «կնպաստի Ուկրաինայի՝ հետևողականորեն դեպի Եվրոպական ապրելակերպ շարժվելուն»։ Վարչապետը նշել է, որ այդ փաստաթուղթը «ճանապարհային քարտեզ» է հանդիսանում այնպիսի պետությանը հասնելու ճանապարհին, ինչպիսին ցանկանում են տեսնել ուկրաինացիների մեծ մասը։
Համաձայնագրի նախագիծը 236 էջ է, որը նախատեսում է նաև ԵՄ–ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծում։