Hraparak.am-ը գրում է․

Իրանի ժողովուրդը և ամբողջ աշխարհը շահեցին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից, ով զոհվեց ուղղաթիռի վթարի հետևանքով:  Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Այո, Իրանի ժողովուրդի վիճակը, հավանաբար, ավելի լավացավ»,- ասել է դիվանագետը, որի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ 

Ավելի վաղ նրա գլխավորած Պետեպը թեև ցավակցել էր Իրանին՝ Ռայիսիի, ԱԳ նախարար Աբդոլլահեանի և պատվիրակության մյուս անդամների զոհվելու կապակացությամբ, այդուհանդերձ հենց Թեհրանին էր մեղադրել ուղղաթիռի կործանման մեջ, նշելով, որ պետք չէր օգտագործել 45 տարվա վաղեմության ամերիկյան ուղղաթիռ։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել