News.am-ը գրում է.
Ձեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, ուռել էր հարվածի հետևանքով, բայց արդեն գրեթե անցել է: Այս մասի այսօր՝ մայիսի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց երգիչ Արսեն Գրիգորյանը:
«Երևի թե հիվանդանոց չեմ դիմի, ոստիկանություն նույնպես չեմ դիմելու, չեմ ուզում»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի ճանապարհից քաղաքացիներին ուժի կիրառմամբ բերման ենթարկելու ժամանակ առաջացած քաշքշուքի հետևանքով վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը։
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/824414.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել