Վեհափառ Հայրապետը իմ հայրն է, ամեն օր հանդիպում եմ,ամեն օր էլ խոսում եմ: Բա մեր առաքելությունը եկեղեցու անսասանությունը, զարգացումը, քարոզչությունը չի՞: Հորդորներ էլ են լինում, խորհրդակցություններ են լինում, միասնական խոկումներ էլ են լինում, ամեն ինչ էլ լինում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը` մինչեւ Հանրապետության հրապարակի բեմ բարձրանալը:
Հարցին,թե հնարավոր է Վեհափառ Հյարապետին տեսնել Հանրապետության հրապարակում, Բագրատ Սրբազանն ասաց, որ Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ:
Հարցին, թե վարչապետի թեկնածոի անվան շուրջ քննարկումներ ընթացել են, նա պատասխանեց, որ եղել են եւ հանրահավաքի ընթացքում այդ մասին կխոսվի:
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/822837.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել