Եկեղեցին դեմոկրատական հաստատություն չէ, եկեղեցին նվիրապետական հաստատություն է: Ցանկացած կարգալույծ եղած հոգևորական ուխտ անելիս իմանում է, որ ուխտ է անում ի հնազանդություն հայրապետի ու հետևաբար հայրապետին անհնազանդություն անելու իրավունք չունի: Դա ի՞նչ կարգուկանոնով, ի՞նչ սահմանադրությամբ պետք է ղեկավարվի: Ի վերջո, ամենամեծ սահմանադրությունը հնազանդության սկզբունքն է: Չկա հնազանդության սկզբունք, չկա եկեղեցի: Բնականաբար, որևէ կարգալույց եղած հոգևորական, բնական է, չի ասելու՝ ես էի սխալ, որ ինձ կարգալույծ արեցին: Նա պետք է արդարանա: Այդ արդարանալու ատյանը չկա, բայց լավ է, որ լինի: Կարծես թե ստեղծվում է նման կարգապահական հանձնախումբ, որը քննում է այդպիսի հարցերը, և ինքն իր կարծիքը ներկայացնում է վեհափառ հայրապետին նույնությամբ: Բայց երբևիցե չի կարելի ասել, որ նվիրապետական կառույց ունեցող համակարգում ինչ-որ մեկը կամայականություններ է թույլ տալիս: Նախ՝ այդ ինչ-որ մեկը ինչ-որ մեկը չէ, Ամենայն հայոց հայրապետն է, որն ունի լիակատար ու լիարժեք իշխանություն: Որևիցե մեկը կարող է դա կամայականություն անվանել, մեկը՝ մի այլ բան, բայց դա նշանակում է նվիրապետական իշխանություն, և յուրաքանչյուր եկեղեցական այդ իշխանությանը կապված է հնազանդությամբ: Չկա հնազանդություն, ուրեմն չի կարող լինել որևէ այլ արդարացում:
Ի վերջո, միշտ չի ու ամեն ինչ չի, որ պտի հասանելի լինի ամբոխին: Հակառակ դեպքում, ամբոխն իրեն երևակայում է, թե աշխարհիս վրայի ու տակի ամեն ինչ հասու է իրեն: Ու որ իր տգետ կարծիքը օդի պես անհրաժեշտ է մարդկությանը:
Ատի ալ ատանկ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: