Ilur.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին ուղղված՝ Տիգրան Առաքելյանի ազատման երաշխավորագիր է պատրաստել, որը պաշտպանական կողմը դատարանին կներակայացնի Կոնգրեսի ակտիվիստների գործով հաջորդ դատավարությանը:
Նամակում նշվում է. «Ես՝ Լևոն Զուրաբյանս, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար, ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 145-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, իմ խոսքով և մուծվող դրամական գումարով երաշխավորում եմ, որ թիվ քրեական գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով կներկայանա ևայլ դատավարական պարտականությունները կկատարի՝ համաձայն քրեական դատավարության օրենսգրքի: Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով և ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը»:
Այս պահի դրությամբ մի շարք քաղաքացիներ եւս միացել են Զուրաբյանի նախաձեռնությանը եւ հանդես են եկել անձնական երաշխավորությամբ:
Ահա այս պահի դրությամբ առկա ցանկը.
Ժիրայր Սեֆիլյան- «Նախախորհրդարան»
Ալեք Ենիգոմշյան -«Նախախորհրդարան»
Տիգրան Խզմալյան
Սուզան Սիմոնյան
Մհեր Արշակյան- լրագրող
Արմեն Մարտիրոսյան-հրատարակիչ
Թագուհի Թովմասյան- «ժողովուրդ» թերթի խմբագիր
Գայանե Համբարձումյան- լրագրող
Աննա Թումասյան- լրագրող
Լիա Թահմազյան- լրագրող
Կարեն Վարդանյան- լրագրող
Վարուժան Բաբաջանյան- Լուրեր.com-ի խմբագիր
Վիլյամ Պողոսյան-գրող, «Վան Արյան» հրատարակչության հիմնադիր
Հայկ Մարության-դերասան, պրոդյուսեր (որպես երաշխավորություն տրամադրել է նաև 500 000 դրամ)
Շողեր Մաթևոսյան -«Չորրորդ իշխանություն» օրաթերթի գլխավոր խմբագիր
Մհեր Ղալեչյան-«Չորրորդ իշխանություն» օրաթերթի տնօրեն
Արմինե Օհանյան-«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արմեն Շեկոյան-գրող
Ստեփան Մինասյան-Աժ նախկին պատգամավոր` ՀԺԿ քարտուղար
Դավիթ Մաթևոսյան- ռեժիսոր
Արա Ճաղարյան- ռեժիսոր
Լիզա Ճաղարյան-հրապարակախոս
Ծովինար Նազարյան- «Խիզախ կին 2012թ.» մրցանակակիր, մամուլագետ
Լիլիթ Գալստյան-ԱԺ նախկին պատգամավոր
Լիլիթ Բլեյան- երգահան, երգչուհի
Արմեն Գևորգյան - Armenlur կայքի խմբագիր
Սուրեն Եղիազարյան-գեղանկարիչ
Սոնա Այվազյան-Թրասնփերեսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն
Նունե Այդինյան-Թրասնփերեսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի անդամ
Արգիշտի Թորոսյան-ռեժիսոր
Հովհաննես Թեքգյոզյան-գրող
Դավիթ Ամալյան - Երգահան, ՀՀ Վաստակավոր արտիստ
Էլինար Վարդանյան- ԱԺ պատգամավոր
Վահե Հովհաննիսյան-ԱԺ պատգամավոր
Նաիրա Զոհրաբյան-ԱԺ պատգամավոր
Էդմոն Մարուքյան- ԱԺ պատգամավոր
Ստեփան Մարգարյան - ԱԺ պատգամավոր
Նիկոլ Փաշինյան- ԱԺ պատգամավոր
Երվանդ Մանարյան-ռեժիսոր
Մարտին Ասլանյան-ինժեներ
Հմայակ Պետրոսյան-լրագրող
Արման Բաբաջանյան- «Ժամանակ» թերթի խմբագիր
Վարդան Գրիգորյան-«Հանուն Արդարության» ՀԿ նախագահ
Տիգրան Բաղդասարյան-գեղանկարիչ, նկարիչների միության անդամ
Լեւոն Փանոսյան-լրագրող
Արմինե Գեղամյան-խմբագիր, լրագրող
Արմեն Սարդարյան-արվեստաբան
Գրեզելդա Նավասարդյան-Երեւանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր
Սամվել Մկրտչյան-«Արտասահմանյան գրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր
Գառնիկ Իսագուլյան- «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ
Մագդա Մկրտչյան-դաշնակահարուհի, երգչուհի
Ալիս Դուրյան-երգչուհի
Անուշ Բալասանյան-դաշնակահարուհի
Ռոզա Մահտեսյան-գրող, հրապարակախոս
Սամսոն Խաչատրյան-բռնցքամարտիկ, ԽՍՀՄ եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն
Միքայել Հովհաննիսյան- Բանասիրական գիտ. թեկնածու
Հովհաննես Հովհաննիսյան-Պատմական գիտ. թեկնածու
Էդիկ Բաղդասարյան-«Հետաքննող լրագրողներ» հ/կ նախագահ
Պետրոս Ղազարյան – լրագրող
Եղիշե Պետրոսյան - երաժիշտ, «Արձագանք» ստուդիա
Արայիկ Մարության-գործարար
Անահիտ Մեսրոպյան- թարգմանիչ, ԵՊՀ դասախոս
Արա Նեդոլյան- թատերագետ
Մեսրոպ Առաքելյան, Մանուկ Սուքիասյան- «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամներ
Արամ Ասլանյան - ինժեներ,նախագծող
Խաչիկ Չալիկյան - ռեժիսոր, դրամատուրգ
Արամ Աբրահամյան - «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր
Լեւոն Բարսեղյան - Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ
Լեւոն Մութաֆյան - ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, ՀԳԹՄ քարտուղար, արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր
Լյուդմիլա Սարգսյան- ԱԺ պատգամավոր
Աշոտ Ադամյան- ռեժիսոր, արվեստագետ
Կարինե Խոդիկյան- դրամատուրգ
Հովհաննես Ազոյան- դերասան
Կարեն Քոչարյան- քաղտեխնոլոգ
Վահան Վարդապետյան- Հանրապետական ծննդատան բաժանմունքի վարիչ
Հովիկ Արսենյան- փաստաբան , «Հանրապետւթյուն» կուսակցության քաղխորհդի անդամ
Վարդան Հարությունյան- իրավապաշտպան
Տաթեւ Վարդապետյան -լրագրող
Թագուհի Հակոբյան - լրագրող
Մեսրոպ Հարությունյան, արձակագիր, լրագրող, մեդիա փորձագետ
Նարինե Իրիցյան- լրագրող
Քրիստինե Խանումյան - iLur.am կայքի խմբագիր
Արսեն Գրիգորյան-դերասան, երգիչ
Խաչատուր Քոքոբելյան- ԱԺ պատգամավոր
Ալեն Սիմոնյան- «Արարատ» ամսագրի խմբագիր
Լիլիթ Թադեւոսյան- լրագրող
Հավելենք, որ միանալու իրենց պատրաստակամության մասին հայտնել են նաեւ մի շարք այլ հրապարակային գործիչներ, նրանց անվանական ցանկը կներկայացնենք՝ փաստաթղթի տակ ստորագրելուն պես: Նախաձեռնությանն իրենց միանալու մասին այս պահի դրությամբ հայտարարել են նաեւ մի քանի տասնյակ քաղաքացիներ:
Հ.Գ. Ի դեպ, գործընթացը դեռ չի ավարտվել, դիմումը գտնվում է Կոնգրեսի իրավական հարցերով հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի մոտ, կոչին միանալ ցանկացող քաղաքացիները կարող են զանգահարել 055403494 հեռախոսահամարով: