Tesadasht.am-ը գրում է.
ԽՈՅ
Աստղերն այսօր սենտիմենտալ ռոմանտիզմի օր են կանխատեսել Ձեզ համար: Նույնիսկ աղբի մեջ այսօր գեղեցկություն կնկատեք: Ճիշտ ժամանակն է, որ նվազեցնեք զբաղվածությունն ու լարվածությունը: Աստղերը խորհուրդ չեն տալիս անընդհատ մտածել գործերի մասին, քանի որ այդպես ռոմանտիկ կյանքի հանդեպ հետաքրքրությունը մեռնում է: Աշխատեք պահպանել այդ զգացողությունը, քանի որ դա այսօր կկարողանա լրացնել էրոտիկայի պաշարը: Այսօր, թոթափելով գործնականությունը, հրաշալի ժամանակ է զբաղվել անձնական կյանքը կարգավորելով:
ՑՈՒԼ
Դուք նոր զգացմունքներ կապրեք այսօր: Աստղերը խորհուրդ են տալիս լինել շատ փոփոխական և օրիգինալ, գտնել ալտերնատիվ միջոցներ ավելի սեքսուալ լինելու համար: Այսօր Ձեզ կհաջողվի ամեն հարց լուծել ճիշտ ժամանակին: Երիտասարդ զույգերին աստղերը խորհուրդ են տալիս օրն անցկացնել սիրելիի հետ, ռոմանտիկ միջավայրում, բուռն կրքի և սիրո միջավայրում՝ մոմերով ու շատ ծաղիկներով: Սակայն եթե միայնակ եք, ապա պայուսակն ու դուրս վազեք իսկական սեր փնտրելու: Անպայման լիցքաթափվեք և նորովի պատկերացնեք ամեն ինչ:
ԵՐԿՎՈՐՅԱԿ
Մոլորակը այսօր կտա հիանալի հնարավորություն ազատ արտահայտելու Ձեր էմոցիաները և սեքսուալությունը: Սպասվում է հիանալի և հաջողակ օր: Ձեր հարաբերությունները Երկվորյակների հետ կարող են դառնալ իսկական սիրո աղբյուր: Այսօր կսիրեք նրանց ավելի քան երբևէ: Համբերությամբ լցվեք և շատ շուտ կճաշակեք դրա արդյունքները ու դա կանեք ոչ թե մենակ այլ սիրելիի հետ: Այսօր երեկոյան Ձեզ վերջապես կհաջողվի գտնել հանգստություն, որի կարիքը վերջին ժամանակներում շատ էիք զգում:
ԽԵՑԳԵՏԻՆ
Այսօր Ձեզ կտանջեն սիրելիի հետ քիչ ժամանակ անցկացնելու հետ կապված մտքերը: Ցավալի է, որ դա շատ հազվադեպ է լինում: Փորձեք մի կողմ թողնել գործերն ու Ձեզ «նվիրել» սիրեցյալի հետ մեկ անկրկնելի գիշերվան: Եթե ինքնասիրահարված եք, դուրս եկեք կաղապարված թմբիրից: Թողեք, որ սիրեն Ձեզ այնպես, ինչպես երբևէ: Միայն անկեղծության շնորհիվ կկարողանաք հասնել հաջողությունների: Սիրելին դա հաստատ կգնահատի:
ԱՌՅՈՒԾ
Այսօր հնարավոր է, որ խանդեք Ձեր սիրելիին իր անցյալի համար: Մինչև սկանդալ սարքելը, հիշեք ինքներդ Ձեզ, Ձեր անցյալը և կհասկանաք, որ ոչ ոք իդեալական: Հենց դրա համար եք Դուք միասին: Փորձեք հասկանալ Ձեր զուգընկերոջը, իսկ երեկոյան նրա համար կազմակերպեք այնպիսի կրքոտ երեկո, որ նա մոռանա այդ օրվա Ձեր պահվածքը:
ԿՈՒՅՍ
Աստղերը խորհուրդ են տալիս մտածել այն մասին, թե ինչու չեք կարողանում լիովին անկեղծանալ սիրելիի հետ: Խոսեք նրա հետ Ձեր հարաբերությունների մասին: Հասկացեք, թե ինչն է Ձեզ խանգարում: Դուք ստիպված կլինեք դեն շպրտել Ձեր սուպեր հերոսուհու դիմակը և պատմել զուգընկերողը ամեն բան, ինչը Ձեզ խանգարում է հարաբերություններում հաճույք ստանալ:
ԿՇԵՌՔ
Այսօր Դուք տրամադրություն չեք ունենա զրուցելու: Եթե անգամ շփման կարիք կզգաք, Դուք պետք է ընտրեք ավելի լուրջ մարդու: Եթե դեռ չեք գտել Ձեր սիրելիին, ապա մի հուսահատվեք: Դուք ինքներդ կգնաք նրան ընդառաջ: Հարաբերությունում կարևորեք սերն ու փոխադարձ հասկացվածությունը:
ԿԱՐԻՃ
Այսօր Դուք կարիք կզգաք փոփոխությունների: Նույնիսկ անակնկալի կգաք, քանի որ Ձեր զուգընկերն էլ հոգնել է միապաղաղությունից: Փորձեք կրքով լի գիշեր կազմակերպել նրա համար: Նա ինքն էլ ուզում է դա: Օրը հարմար չէ գործնական հարաբերությունների համար:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Այսօր Ձեզ կտանջեն սիրելիի հետ քիչ ժամանակ անցկացնելու հետ կապված մտքերը: Ցավալի է, որ դա շատ հազվադեպ է լինում: Կարծես՝ ինքնասիրահարված լինեք, դուրս եկեք կաղապարված վիճակից:Ավելի շատ ժամանկ անցկացրեք սիրելիի հետ և նրան տվեք սեր ու քնքշանք: Դուք պետք է անկեղծ լինեք ինքներդ Ձեզ հետ: Միայն անկեղծության շնորհիվ կկարողանաք հասնել հաջողությունների: Երեկոյան խորհուրդ է տրվում անցկացնել սիրելիի հետ ռոմանտիկ միջավայրում: Մի մեռացեք, որ ռոմանտիկան Ձեր հարաբերությունների մեջ ամենակարևորն է:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Աստղերը խորհուրդ են տալիս այծեղջյուրներին վիճահարույց հարցերում առաջնորդվել բնազդով: Հակառակ սեռի հետ շփումների ժամանակ, Ձեր ինտուիցիան կաշխատի ինչպես երբեք:Խորհուրդ չի տրվում լսել սրտին, քանի որ այն երբեմն կարող է խաբել: Վաղը Դուք կկարողանաք հասկանալ այն ամենը, ինչը կարող է օգնել սիրային հարաբերություններում: Մի փորձեք այլ ծանոթություններ հաստատել: Երեկոյան փորձեք առանձնանալ Ձեր մտքերի հետ և հասկանալ, ինչը կարող է օգնել և լավացնել Ձեր կյանքը:
ՋՐՀՈՍ
Սիրային հարցերումՁեզ համար օրը հակասական կլինի: Այնպիսի զգացմունքներ առաջ կգան, որ Դուք էլ չէիք սպասի: Կյանքը Ձեզ վատ իրավիճակների մեջ է դնում, որպեսզի հասկանաք արդյոք նա այն մարդն է ում հետ պետք է անցկացնենք Ձեր կյանքը: Դուք ստիպված կլինեք ընտրություն կատարել սրտի ու բանականության միջև: Սակայն աստղերը Ձեզ խորհուրդ են տալիս ինքներդ կողմնորոշվել սիրային հարցերում:Երեկոյան ընկերների հետ զվարճացեք և վայելեք:
ՁԿՆԵՐ
Այսօր Դուք կհայտնվեք սիրելի մարդու ազդեցության տակ և դա վատ չէ: Դուք կստանաք սիրո և կրքի այնպիսի չափաբաժին, որից Ձեր գլուխը կպտտվի: Տրվեք կրքին և զգացմունքներին: Հավատացեք, սիարյին հարցում Ձեր բախտը բերևել է: Ձեր սիրելին շատ հասկացող և ռոմանտիկ մարդ է , ինչը ավելի թեթև է դարձնում Ձեր կյանքը: Երեկոյան կունենաք հիանալի հնարավորություն անկրկնելի գիշեր անցկացնելու համար: Բաց մի թողեք այն: