Hraparak.am-ը գրում է.
«Ես հիվանդ տղա եմ, կռված տղա եմ, եկել ինձնից ձուկ եք տանու՞մ։ Ամոթ է, ամոթ, թքեմ ես ձեր երեսին։ Երկու տղա ունեմ, երկուսն էլ Վարդենիսում սահման են պահում։ Դե հլը թող երկու գիշեր մի հատ սրանք էլ գնան պահեն։ Եկել եք հարիֆներից ուզում եք բան տանե՞ք, ամոթ է, ամոթ, հազար ամոթ»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց փողոցային առևտրով զբաղվողներից մեկը։ Նշենք, որ վաղ առավոտից քաղաքապետարանը փողոցային առևտրի «ռեյդ» է իրականացնում։
«Ես Ալբերտն եմ Վարդենիսից։ Դե նկարեք, ուզում եք հենց հիմա էլ տուգանք գրեք իմ ասածների համար։ Գրեք, դե տղա եք տուգանք գրեք։ Ոտք չունեմ, գնացեք կռվով ոտքս կորցրել եմ, եկել ինձնից ձուկ եք տանու՞մ։ Հենց հիմա բան եմ ասում Նիկոլին, անպայման գրեք։ Թքեմ ես Նիկոլի երեսին։ Ավտոտեսուչին 500 հազար դրամ փող են տալիս ղեկը պտտացնելու համար, իսկ իմ տեղերքը սաղ ձմեռ դիրք են պահում»,- ասաց նա։