Հարցը BlogNews.am-ի խմբագրություն է ուղարկել 17-ամյա մի աղջիկ, ով չցանկացավ հրապարակել իր անունը:

 

Հարց

«Ես գյուղից տեղափոխվել եմ Երևան սովորելու, բայց դեռ ոչ մի կերպ չեմ կարողանում հարմարվել քաղաքի կյանքին, ինձ բոլորից տարբեր եմ զգում հագուկապով, ինձ թվում է` նորաձևությունից բան չեմ հասկանում, ամաչում եմ խոսքիս մեջ բարբառային բառեր օգտագործելիս, խոսելիս անընդհատ լարվում եմ, որ գրագետ խոսեմ, կաշկանդվում եմ: Ինչ անեմ՞»

Հարցին պատասխանում է հոգեբան Աննա Արազյանը

 

Դուք հիմա ադապտացիոն`հարմարման շրջանում եք, և Ձեր հոգեվիճակը ինչ-որ առումով բնական է, սակայն պետք չէ այդ վիճակը որպես լուրջ խնդիր ընկալել: Կարևոր է գիտակցել, որ խնդիրը ոչ թե շրջապատողների ռեակցիայի մեջ է, այլ Ձեր մտքերի: Փորձեք գտնել Ձեր այս մտածմունքների պատճառները և առաջին հերթին լուծել դրանք: Իսկ Որպես հետևանք միգուցե լիովին ազատվեք նման բարդույթներից ու մտածմունքներից: Իսկ եթե պարզապես կաշկանդվում եք Ձեր հագուկապից, և Ձեզ առավել դուր են գալիս այստեղի աղջիկների հագուկապը, կարծում եմ` դժվար չէ հաջորդ անգամ խանութ գնալիս ընտրել հենց նմանատիպ զգեստներ, որոնցով Ձեզ առավել լավ կզգաք: Նույնը վերաբերվում է նաև լեզվին և խոսակցականին, ցանկության դեպքում շատ շուտով կխոսեք այնպես, ինչպես Ձեր մյուս կուրսընկերները: Այնպես որ ավելի լավ է չլարվել, լինել բնական, և ժամանակի ընթացքում կատարել այն փոփոխությունները, որոնց կարիքը իրոք կզգաք: Վայելեք Ձեր ուսանողական ոչ թե տարիները, այլ օրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել