Ցավով տեղեկացա ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆէսճեանի մահվան լուրի մասին: Ծնվելով և ապրելով հայրենիքից հեռու, ամբողջ կյանքի ընթացքում պարոն Գաֆեսճեանի գործունեությունը միտված է եղել հայրենիքի ու սփյուռքի միջև կապերի ամրապնդմանը, դրանց ընդլայնմանն ու զարգացմանը: Հատկապես, ակնառու և, հիրավի, անգնահատելի էր Ջերարդ Գաֆեսճեանի ներդրումը մեր մայրաքաղաքի մշակութային կյանքում, մասնավորապես մայրաքաղաքի սիրելի դարձած վայրերից մեկի՝ «Կասկադ» համալիրի վերածննդի և «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնի ստեղծման գործում։
Ցավակցում եմ մեր մեծանուն հայրենակցի բոլոր հարազատներին, բարեկամներին և ընկերներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել