Tert.am-ը գրում է.

Սպասելի էր որ այդպես լինելու է, իհարկե, կարծիք կար որ մինչև սահմանված ժամկետի վերջը ռուս խաղաղապահները կարող են մնալ, բայց հասկանալի էր որ Ադրբեջանը չի երկարացնելու նրանց մնալու ժամկետները։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Վերելք» ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Խալաթյանը՝ անդրադառնալով ռուս խաղաղապահների՝ Արցախից հեռանալուն։

«Հայաստանի իշխանությունները փաստացի համատեղ գործում են Ադրբեջանի հետ և նրանց գլխավոր նպատակն է՝ ամեն կերպ օգնել Արևմուտքին դուրս մղել Ռուսաստանը տարածաշրջանից։ Հասկանալի է, որ Ռուսաստանը չէր կարողանալու Ադրբեջանին համոզել երկարացնելու իր խաղաղապահների մնալը Արցախում, իսկ Ադրբեջանն էլ նույն քաղաքականությունն է վարում՝ համագործակցելով Թուրքիայի և Արևմուտքի հետ կրկին նպատակ ունենալով թուլացնել Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում։ Անկասկած սա բերելու է տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացմանը»,- ասաց Խալաթյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել