Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ևս ներկա է գտնվել սեպտեմբերի 17-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում Հայ Առաքելական Եկեղեցու նորակառույց Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարի օծման և բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում հայկական եկեղեցական նման համալիրի առկայությունը կարևոր է համարել հոգևոր դաստիարակության, ազգային ինքնության պահպանման, հայկական կրթության հայրենանվեր առաքելության իրականացման տեսանկյունիցհավելելով, որ այն խորհրդանշում է նաև մեր ժողովրդի միասնությունը և պատմական հայրենիքի հետ անսասան կապը: Հետաքրքրական է` սրան ինչպես կարձագանքի Բաքուն: Ալիևը Պուտինին կգցի «սև ցուցակ» առանց իր գիտության «իր երկրի քաղաքացուն» որպես երկրի ղեկավար եկեղեցու բացմանը Մոսկվայում ներկա գտնվելու թույլտվություն տալու համար:



