Starnews.am-ը գրում է․
Մհեր Բաղդասարյանի «Tete a Tete» հաղորդման հերթական հյուրն էր դարձել Կարեն Բաբաջանյանը, ով անդրադարձել էր նախկին գործընկեր Արմուշի հարցազրույցին՝ մասնավորապես իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր հատվածները։
«Նայեցի այդ հաղորդումը ու հասկացա, որ բոլոր անթույլատրելի կարմիր գծերը անցել է ու հաղորդմանը հյուր էիր կանչել մի մարդու, ով իրականությունից կտրված, ստախոս, մուլտիկների մեջ ապրող է, ով այսքան տարի անց իրեն թույլ է տալիս խոսել մի թեմայի մասին, որի մասին այսօր մենք կխոսենք։ Ինքը ամբողջ հաղորդման մեջ 2 ճիշտ բան է ասել, մնացած ամեն ինչը՝ թյուրիմացություն։ Խոսում է 32-ի սկսելուց ու ասում է կանչեցինք մի հոգու ու ասեցինք՝ դու գովազդներով կզբաղվես, հետո քո հաղորդման մեջ մի քանի րոպե այդ մարդը դառնում է սցենարիստ, կոմպոզիտոր, դրամատուրգ, ինքը դառնում է զորք, ես՝ զորավար, կյանքում տենց լինում է՞, այդ ինչ պաշտոնեական բարձրացում եղավ այդ կարճ ժամանակում։ 16 տարեկանում ես առաջին անգամ ԿՎՆ-ով բեմ բարձրացա, դա 97 թիվն էր, 32-ը եղել է 2006 թ․-ին։ Մենք 2001թ․-ին արդեն չեմպիոն էինք, գնացինք Սոչի ու սկսեցինք խաղալ Պյատիգորսկում։ 2001թ․-ին Կարեն Քոչարյանի խորհրդով ռազվեդկա արեցինք, որ հասկանանք, ով կարող է լրացնել թիմը, որովհետև արդեն Հայաստանն ենք ներկայացնում։ Մեզ 2 խորհուրդ տվեցին՝ Կյաժին՝ Արթուրին, ու էդ մուլտհերոսին, բրդոտ գլխով էր ինքը էն ժամանակ, խառակտեր էր։ Այդ ժամանակ էլ այդ թիմում ես համարվում էի առաջատար մեկը թե՛ բեմում, թե՛ բեմից դուրս։ Ու իրենց մեր հետ տարանք Պյատիգորսկ, որտեղ ինքը առաջին անգամ հելավ բեմ, Գարիկ Մարտիրոսյանին մի մետրից տեսավ, Մենչի կենդանի տեսավ, կպավ Մենչին։ Անուններ եմ տալիս, որ այդ մարդիկ ապրում են, կան, եկավ քեզ խաբեց, հանդիսատեսին խաբեց միամիտ։ Իր կյանքում ստեղծագործական առաջին փողը եղել է, որ Արդինիին ես վճարել եմ 50 դոլար, այսինքն՝ 25 դոլար, ստացվում է դա իր առաջին գինը, արժեքը։ Ես վճարել եմ, որ ինքը գա մեզ հետ ԿՎՆ խաղա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: