Ես քնում էի այնքան, որքան ուզում էի, և երբեք չէի անհանգստանում, թե երբ կպառկեմ քնելու:
Սանրում էի մազերս ամեն օր:
Հավաքում էի սենյակս ամեն օր:
Երբեք չէի ընկնում խաղալիքներով և անգիր չէի անում օրորոցայինների բառերը:
Չէի մտածում, թե արդյո՞ք թունավոր են սենյակային բույսերս, թե ոչ:
Երբեք չէի մտածում պատվաստումների մասին:
Ոչ ոք վրաս հետ չէր տալիս, չէր միզում և չէր կեղտոտում:
Ես ամբողջությամբ կառավարում էի մտքերս ու գիտակցությունս:
Քնում էի գիշերները…
Երբեք չէի նայում արցունքներով լի աչքերին` պատրաստ ինքս արտասվել:
Երբեք չէի քարանում երջանկությունից նորածնի մեղմիկ ժպիտից:
Երբեք չէի նստում օրորոցի մոտ` հսկելով ինչ-որ մեկի քունը:
Երբեք չէի գրկում քնած էակին պարզապես որովհետև չէի ցանկանում բաժանվել նրանից:
Երբեք չէի գուշակում, որ ինչ-որ փոքրիկ մեկը կարող է ունենալ ամենամեծ նշանակությունը:
Երբեք չէի մտածում, որ կարող եմ այդքան շատ սիրել:
Երբեք չէի մտածում, որ մայր լինելն այդքան լավ բան է:
Չգիտեի, թե ինչպե՞ս է, որ քո սիրտը քո մարմնում չէ և պատկանում է ուրիշին:
Չգիտեի, թե ինչ երջանկություն է սոված փոքրիկին կերակրելը:
Չգիտեի, որ կարող եմ այդքան խորը զգացմունքներ ունենալ…