Դե էս բլոգս կարդացողներն արդեն գիտեն, որ պատրաստվում եմ գնալ ուրիշ երկիր ՝ ապրելու ու աշխատելու նպատակով, ու կամաց-կամաց բոլորին «մնաս բարով» եմ ասում: Ընկերներիս, հարազատներիս, հնարավորության սահմաններում փորձել եմ նախապես բոլոր ցտեսություններն ու մնաս բարովներն ասել, որ հետո համ ժամանակ չեմ ունենա, համ հավես, համ էլ… մի խոսքով: Քիչ առաջ խոսում եմ ընկերներիցս մեկի հետ, ով ասում էր, որ անպայման պիտի ինձ մի վերջին անգամ տեսնի մինչև գնալս: Ես իհարկե հասկանում եմ, որ ընկերներն իրար կարոտում են, թանկ են միմյանց համար, փորձում են ևս մի անգամ տեսնել իրենց ընկերոջը, որ հետո ավելի քիչ կարոտեն և այլն, բայց մի մեծ մաս իմ ներսում դա չի ընկալում. մեկ է, ես գնում եմ, ու ինչքան էլ որ ես հիմա համոզված ասում եմ, որ երկու տարուց ավելի չեմ մնալու, երբեք չեմ կարող համոզված լինել, որ հաստատ կվերադառնամ, կամ երբ կվերադառնամ, կամ վերադարձից հետո էնքան օտարացած չեմ լինի, որ նույնիսկ չուզեմ կամ անիմաստ համարեմ հանդիպումը կամ շփումը ընկերներիս ու էն բոլոր հարազատ-բարեկամներիս հետ, ում մի քանի տարի չեմ տեսել: Ու ես գիտեմ, որ հենց տենց էլ լինելու ա: Բազմիցս էս օրինակը բերել եմ. երբ դպրոցական էինք, ինձ թվում էր, որ իմ բոլոր դասարանցիները, ընկերները, էն դպրոցական ինտրիգները, սիրահարվածությունները, էդ բոլորը հավերժ են, բայց փորձը ցույց տվեց, որ ավելի քիչ քան տաս տարի էր պետք, որ էդ նախկին տաս տարվա «ապրածն» ուղղակի հիշողություն դառնա: Հիմա էլ նույնն ա, չկա տարբերություն մի անգամ ավել թե պակաս կհանդիպես ընկերներիդ, մի նամակ ավել կամ պակաս կգրես, մեկ ա, դա ոչինչ չի փոխի ամողջ կյանքի համար:

Էն ընկերոջս, ում հետ խոսակցության հիման վրա էս գրեցի – չնեղանաս հանկարծ, թե չէ մկություն կանեմ: :)

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել