Հարցազրույց Խաչակիրների ջոկատի փոխհրամանատար Շահե Աճեմյանի հետ: 

- Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե չհանձնենք Տավուշի 4 գյուղերը, պատերազմ տեղի կունենա, ավելին` նա անգամ նկարագրում է այդ պատերազմի սցենարը, ասում է՝ վստահ է, որ հայկական կողմը կպարտվի: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

- 2018-ից իմ բոլոր ասածները մարգարեանում են, հիմա էլ հասավ Տավուշին: Այ ցավդ տանեմ, ո՞նց թե այդ հողերը մերը չեն, եթե պատմականորեն դրանք մերն են, Մեծ Հայք կա, Փոքր Հայք կա պատմության մեջ: Նույնիսկ ԱՄՆ-ի կառավարությունը, որն իր հետույքի տակ է դրել Սեւրի դաշնագիրը, արձանագրել է, որ այդ տարածքները մերն են: 160-170 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունենք մենք, ոչ մեկն այդ մասին չի խոսում հիմա, բոլորը սկսել են ադրբեջանցիների հողերի մասին մտածել: Կոկա կոլան Ադրբեջանից ավելի հին է: Այս ամենը տեսնելով՝ ես մի բան կարող եմ ասել` մեր թշնամին ոչ թե դրսում է, այլ կառավարության շենքում նստած: Արցախը հանձնեցին, հիմա անցել են Տավուշին, հաջորդը Սյունիքն է, մյուսը` Գեղարքունիքը: Տավուշցիներն ասում են, որ այդ հողերն իրենցն են, գյուղացիները պնդում են, որ իրենց հողերը չեն զիջելու, բայց ինչո՞ւ միայն նրանք, միթե՞ այդ հողերը միայն նրանցն են, սա ի՞նչ բան է, չկա՞ ազգ, եթե կա, ինչո՞ւ պետք է տավուշցին միայն պայքարի իր հողի համար: Պատերազմով են վախեցնում, կպատերազմենք, ե՞րբ ենք պատերազմից խուսափել կամ վախեցել, որ հիմա վախենանք:

- Խնդիրն այն է, որ Փաշինյանը վստահ է, որ չենք կարող պատերազմում հաջողություն ունենալ: Իր թիմին անգամ, մեր տեղեկություններով, ասել է, որ եթե զորքը մտնի, մինչեւ Երեւան կհասնի՝ չենք կարողանա կանգնեցնել։

- Իսկ այդ Փաշինյան կոչեցյալն իր կյանքում ե՞րբ է զինվոր եղել, որ հիմա բանակից է խոսում, ե՞րբ է նա ռազմագիտությունից տեղեկացված եղել, ապրիլյանին գնաց, ապուշ ծիծաղը դեմքին նկարվեց, հետ եկավ, գիտի՝ վերջ․ փայլուն ռազմագետ ու զինվոր է ինքը: Գուցե այս ընթացքում էնքան զենք է հանձնել Ադրբեջանին, որ դրանից է այդ վստահությունն առաջացել, բայց իր ենթադրությունները մեզ պետք չեն: Մենք 90-ականներ ենք տեսել, այդ տարիներին Ադրբեջանը մեզնից մոտ 30 անգամ շատ զենք ուներ, բայց մենք հաղթեցինք։ Այնպես որ, ժողովրդին պետք չէ վախեցնել: Մի ղեկավար եթե մահ կամ ազատություն ասել չգիտի, պայքարել չգիտի, ասում է՝ Ադրբեջանը կհարձակվի, բա, այ ոչխար, դու ի՞նչ ես անում այդ ամենը կանխելու համար, թե՞ կարծում ես՝ հող հանձնելով են երկիր պաշտպանում:

- Նա խաղաղություն է ուզում, բայց միայն աղետներ է բերում երկրի գլխին:

- Խաղաղությո՞ւն ես ուզում, աղավնի դարձիր, թռիր Բաքու, մենք խաղաղություն չենք մուրում, մենք մեր իրավունքներն ենք ուզում, մենք մեր բանակը զինել ենք ուզում, մեր հողերը պահել ենք ուզում: Իր կեղծ խաղաղությունը թող իր գլխին կպնի, բոլոր ՔՊ-ականներով թող աղավնի դառնան ու ս․․․ լինեն Բաքու: Մեզ նման ղեկավարներ պետք չեն:

- Առհասարակ, նման խնդիրները դարձել են տեղային խնդիրներ: Արցախցու խնդիրը համարում ենք արցախցունը, հիմա էլ կարծում ենք, որ Տավուշի գյուղերով պետք է միայն տավուշցիները զբաղվեն։ Ինչո՞ւ է մեր ժողովուրդը դարձել այսպիսին:

- Մեր ժողովուրդը ծնված օրվանից սովետական հայրենասիրություն է տեսել, ոչ թե հայկական: Մեր ժողովուրդը հայկական հայրենասիրության կարիք ունի: Ողջ խնդիրը սա է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել