20 րդ դարի ավարտը նշանավորվեց մեր ժողովրդի համար բազմաթիվ կայծակնացնցող, ծանր ու ողբերգական իրադարձություններով, և այդ իրադարձությունների ֆոնին մարդիկ այդուհանդերձ չդադարեցին սեռական ակտիվ հարաբերությունները որի արդյունքում ձևավորվեց ծանրագույն, մութ ու ցուրտ տարիների հետևանքներն իր մեջ կրող մուտացիոն ու դեգենեռատ սերունդ:
Սերունդ որի գաղափարական դատարկությունն ու անսահման ողորմելի սահմանափակությունը սկզբում խորթ իսկ ապա նաև հուսահատեցնող էր այս առանց այդել բավականաչափ ստրկամիտ հասարակություն և ստորաքարշ կենսագրություն ունեցած , պատմության մեջ մշտապես ու բացառապես բարոյական հաղթանակներ տոնած ժողովրդի համար:
Եվ ահա 21 դարը որ պատմության մեջ այլ կերպ ասած նշանավորվել է որպես տեխնոլոգիապես գերզարգացած մեդիա դար Հայաստան է ներմուծում առանց այդել անհույս ժողովրդի մուտանտ զավակներին էլ ավելի դեգենեռացնող տեխնիկայի մեծ խմբաքանակ, ետպատերազմական ու ետերկրաշարժյան ողբերգությունից ծնված սերունդը մայրական կուրծքը շուրթերով շոշափելով առաջին անգամ մոտենում է տեխնիկային, համակարգչին ու պատեհ անպատեհ ագահաբար սկսում օգտագործել տեխնիկայի ընձեռած բոլոր հնարավորությունները:
Վերընկարագրած սերունդի մասին ծավալվելու ցանկության բացակայության պատճառով փորձեմ կենտրոնանալ այդ սերունդի ընտրած ինքնագովազդի միջոցների վրա, դրանք են` սեփական բարեմասնությունների սեքսուալ ցուցադրումն ու տարածումը, այդ մարմինների ծավալած գործունեության նկարահանումների կամ այլ կերպ ասած պոռնոգրաֆիայի տարածումը, անվորակ ու անսուն արվեստի ստեղծումն ու իրացումը և կամ ամենաակտուալն է` ֆեշն ինդուստրիայում սեփական լուման ներդնելու անհագ ծարավը դրանից բխող բոլոր հետևանքներով, նյութիս հերոսի` Անժելա Մկրտչյանի ընտրած տարբերակը թերևս վերջինն է: Մարդ ով էշի տեղ դրեց մի ողջ ժողովրդի ու սկսեց բացատրել թե ինչպես է պետք թրաշվել առանց հայելի, ես չեմ հերքում այն փաստը որ ժողովուրդն արժանի էր էշի տեղ դրվելու, որովհետեև միայն այդ պարագայում կարելի էր այդքան կենտրոնանալ համացանցում հայտնված հայկական արադրության հերթական էժանագին տեսագրության վրա, այս ամենով հանդերձ Անժելան դարձավ հայկական բոլոգ հասարակության ամենահայտնի, սոցիալական կայքերում ամենաքնարկված, աղջկական որոշ ամսագրերում ամենահերոսական կերպարը, մարդ ով իր մեջ ամբողջացրեց ժամանակակից սերնդին բնորոշ բոլոր հատկանիշները` էժանագին փիառ, տաղանդի բացահայտ պակաս բայց դրա հետ մեկտեղ ակնհայտ գեղեցկություն, բացառիկ աստղով բնավորություն ու հանճարեղ ինքնագովազդի ձիրք:


Անկախ այն փաստից թե Անժելան ինչ ներկայացրեց ու ինչպես իրացրեց իր տեսահոլովակները, այդուհանդերձ նա ցնցեց համացանցը, իր անվան շուրջ պտտեցրեց ետպատերազմյա սերնդի կիսադեգենեռատ տոկոսին:
Եվ ուրեմն իմ կողմից կարող եմ ավելացնել միայն որ Անժելային հարկավոր է անհապաղ բարձրացնել սեփական այքյուն, ծանոթանալ հայոց լզվի տարրական արտահայտմանն ու ձեռք բերել որոշ այլ գիտելիքներ և նա կդառնա ժամանակակից ֆեշն ինդուստրիայի, բլոգ հասարակության, սոցիալական ցանցերի օգտատերերի մեջ ամենահայտնի, մշտապես ամենաքննարկվող, ամենավառ ու ինդիվիդուալ և միևնույն ժամանակ վստահաբար ամենահարգարժան կերպարը, իսկ ինչ է պետք ապրելու, <<Հրաբխկալու>> (կայֆավատ լինելու) և կամ կյանքի նպատակներից մեկն ու մեծագույնը ` հայտնի դառնալու երազանքն իրագործելու համար, ընդամենը այն ինչի պոտենցիալ մարմնացումն է 16 ամյա հրաշագործ ու մեր ներկային ամենաբնորոշ կեպարներից մեկը:
Եվ ես այս գրառումն անում եմ ոչ ամենևին բացասական տողատակերով այլ միայն ու միայն Անժելայի վարկանիշն էլ ավելի բարձրացնելու ու այս հասարակությանն արժանին մատուցելու համար, հասարակություն որն արժանի է միայն ու բացառապես ԱՆԺԵԼԱ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել