Lurer.com-ը գրում է.

Բժիշկ–սննդաբան Տատյանա Մեշչերյակովան կոչ է արել սուրճի սիրահարներին այն շատ չօգտագործել։ Այս մասին գրում է «Известия»-ն։

Ըստ Մեշչերյակովայի՝ օրական երկու բաժակից ավելի սուրճ խմելը կարող է հանգեցնել ջրազրկման, իսկ հեղուկի հետ մեկտեղ օրգանիզմից հեռանում են հանքանյութերը և ջրում լուծվող վիտամինները (B և C): B խմբի վիտամինները նույնպես կորցնում են ակտիվությունը, երբ արձագանքում են սուրճի բաղադրիչներին, օրինակ՝ տանիններին:

Բժիշկը հավելել է, որ օրական 1-1,5 լիտրից քիչ ջուր օգտագործելը համարվում է քրոնիկ ջրազրկում, ինչը նպաստում է նյութափոխանակության արագության նվազմանը։ Բացի այդ, նվազում է առողջ սննդի և դրա հետ մեկտեղ վիտամինների, հանքանյութերի և ֆերմենտների յուրացման արագությունն ու որակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել