Ամեն մեկս էլ մի օր կարող ենք հանկարծ հոգեկան խնդիրներ ունենալ:Ում հետ պատահում է էդ չարիքը ,երկար վարանումից ու ընտանեական կոնֆլիկտներից հետո միայն դիմում են հոգեբուժին:
Հոգեբուժը աշխատում է հիվանդի հետ:Բայց հարազատները գաղափար անգամ չունեն,թե իրենք ոնց վարվեն:
Կոմպլեքս մոտեցում է պետք: Հարազատները մեծմասամբ պատրաստ չեն լինում նման պրոբլեմին:Նույնքան լուրջ աշխատանք պիտի տարվի հարազատի հետ,հետը անմիջապես ապրողի հետ:
Շատ եմ ականատես եղել,որ կիրթ մարդիք սկսել են նեղանալ,բանավեճի մեջ մտնել,ավելի բարդացնել իրավիճակը , ընկնել ծայրահեղությունների մեջ,ծաղրել անգամ,կրկնել 1000 անգամ թե հլա տես ինչ է ասում կամ անում....Ու առողջը հաճախ իրեն ավելի ոչ ադեկվատ է պահում,քան հիվանդը:
Վստահ եմ,որ հոգեկան հիվանդի հարազատները կամ խնամողները հոգեբանի հետ միշտ պիտի խորհրդակցեն:
Էս երեխեքին շատ բարդ ճակատագիր է սպասվում,եթե չկարողանանք բոլորս լուրջ վերաբերվենք ու ռեալ ցանկանանք օգնել:
Մայրերի մասին էլ....
Անտեղի է վիճել.թե ինչը ոնց...Ով գիտի աստծո գործը?Գուցե հենց իրենց է էս փորձությունը ուղարկված,որ հավաքեն իրենց,լցվեն սիրով ու միասին հաղթահարեն էս պրոբլեմը:
Չեք պատկերացնի,թե սերը ու դրական էմոցիաները ինչքան են օգնում ու բուժում հոգեկան խանգարում ունեցող մարդկանց:
Փորձեք` կհամոզվեք:
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/711455.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել