8 տարի անցավ…
Ապրիլյան պատերազմի հերոսներից մեկի մայրն ինձ 2020ի դեկտեմբերին մի հանդիպման ժամանակ ասաց.
- Մենք ուրիշ զգացողություններ ունեինք, մեր երեխեքը հաղթած էին, իրենց արյամբ պահած դիրքերում մենք նստում էինք ու իրենց շունչը զգում, իրենց ներկայությունն ամենուր էր…
Ապրիլյանի ժամանակ ամեն ինչ ուրիշ էր, որքան էլ որ փորձեցին արժեքազրկել, ինչ սուտ ասես չհնարեցին, պարզվեց զենք էլ կար, ոգի էլ, թիկունքն էլ պինդ էր…
պատմությունն իր պատասխանը տվեց ու դեռ տալու՛ է…
Խոնարհումս մեր հերոսացած տղերքին, նրանց ընտանիքներին…
Ոչինչ ու ոչ ոք չի՛ մոռացվել.
Երկիրը Սեր է, հողը՝ կյանք…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100001610009090/posts/7536059269790998/?mibextid=cR73hX&rdid=9Fs9fHkK56l9qSf6
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել