Lurer.com-ը գրում է.

Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմուտքում գտնվող գտնվող շենքին, հաղորդում է սիրիական Al Ikhbariya հեռուստաալիքը։

«Իսրայելցի ագրեսորը հարվածներ է հասցրել Դամասկոսի Ալ-Մեզզա շրջանում գտնվող շենքին»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։

Լրատվամիջոցները հաղորդում են, որ շենքը գտնվում է Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ։ ՌԻԱ Նովոստիի տեղեկություններով՝ հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։

Ավելի վաղ սիրիական պետական հեռուստատեսությունը հայտնել էր, որ սիրիական հակաօդային պաշտպանությունը հետ է մղում հարձակումը Դամասկոսի մերձակայքում, լսվել են պայթյուններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել