Интересные истории о близнецах

Երկվորյակներ բավականին քիչ են ծնվում, այդ պատճառով նրանց հետ կապված են բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ և պատմություններ:

Անսպասելի նվեր

Интересные истории о близнецах

Բժիշկները հայտնել էին Տեսսա Մոնտավիոյին, որ նա երկվորյակների է սպասում: Նման հայտարարությունը իրական անակնկալ էր: Բայց իրական անակնկալը սպասում էր Տեսսային ծննդաբերության ժամանակ: Նա կյանք տվեց երկու զույգ երկվորյակներին:


Հվան քույրերը

Интересные истории о близнецах

Հվան քույրերը հասարակ քառյակ են: Աղջիկները ծնվել են հարավկորեական հիվանդանոցում 1989թ.-ին:  Ներկայումս չորսն էլ աշխատում են հենց այն հիվանդանոցում, որտեղ որ ծնվել էին:


Կրկնակի հարսանիք

Интересные истории о близнецах

Չինաստանում մի փոքրիկ ռետորան կա, որը պատկանում է երկու զույգերի: Կանայք և ամուսինները երկվորյակներ են, որոնք կրկնակի հարսանիք էին արել:  Նրանց ռեստորանն աշխատում է 21 ժամ (6.00 մինչև առավոտյան 3.00): Որպեսզի աշխատանքը չդադարի, զույգերն անընդհատ փոխարինում են միմյանց:


Բաժանված երկվորյակները

Интересные истории о близнецах

Լիլին և Ջիլիանը ծնվել են Չինաստանում և որդեգրվել էին տարբեր ընտանիքների կողմից: Նրանց բախտը բերել էր, որ իրենց ծնողները նկատել էին երեխաների միջև նմանությունը և սկսել էին ընկերական հարաբերություններ պահպանել ընտանիքների միջև:


Երկվորյակների վերամիավորումը

Интересные истории о близнецах

Չինաստանի բնակիչներ Զենգ Յոնգը և Լիու Յոնգանգը պատահաբար հանդիպել էին իրար Նեյցզյանում և ապշել էին զարմանալի նմանությամբ: Պարզվել էր, որ նրանք երկվորյակներ են, որոնք որդեգրվել էին տարբեր ընտանիքների կողմից 1972թ.-ին: 40 տարի անց եղբայրները վերամիավորվեցին:

 

Տարբեր ծննդյան օրեր

Интересные истории о близнецах

Մենք բոլորս գիտենք, որ երկվորյակներն ունեն նույն ծննդյան օրը: Բայց պարզվում է, որ այս կանոնն էլ ունի իր բացառությունները: Անցյալ տարի Մարի Ջոնս-Էլլիոտի մոտ երկվորյակներ ծնվեցին, որոնց ծննդյան տարբերությունը 87 օր է կազմում: Առաջին աղջիկը ծնվել էր հունիսի 1-ին, իսկ նրա քույրը օգոստոսի 27-ին: Երկու երեխաները ողջ և առողջ են:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել