Մարտի 25-ին, ժամը 15:12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի աշխատակիցների հետ քարը (մոտ 1 խմ) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rescueservicera/posts/pfbid0B9CxnyEGepGiMWgakeubkYHDHr3ysK6frNgXp1Ux6eRptMNfrvmjqqHTN9TR7ZG9l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել