ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենքից այսօր՝ մարտի 24–ին նռնակի գործադրումից տուժած և բուժհաստատություն տեղափոխված երկու քաղաքացիներն էլ ունեն ստորին վերջույթների բեկորային վնասվածներ։
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը NEWS.am-ին հայտնեց, որ նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Հիշեցնեմ, այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2–ը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Մեկ մարդ այս պահին զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար:
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/814131.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել