Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ը տեղյակ է Մոսկվայում տեղի ունեցած հրաձգության մասին, դեպքի վայրից կադրերը համարում է «սարսափելի» և ցավակցում է զոհվածների ու վիրավորների հարազատներին, ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին։

«Ակնհայտ է, որ մենք բոլորս տեսել ենք Մոսկվայից ստացված հաղորդագրություններն ու տեսագրությունները... մենք փորձում ենք ավելի շատ տեղեկություններ ստանալ... կադրերը պարզապես սարսափելի են, շատ դժվար է նայելը», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

«Դժվար օր է լինելու, մեր մտքերը նրանց հետ են (զոհվածների և վիրավորների ընտանիքների - խմբ.)»,- ասել է Քիրբին՝ հիշեցնելով Մոսկվայում հնարավոր հարձակումների մասին Պետդեպարտամենտի նախազգուշացումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել