Armenpress.am-ը գրում է.

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ձեռք բերած 2000 ծառերից 1000-ը գալու են փոխարինելու Երևանում կենսունակությունը կորցրած ծառերինմյուս կեսը լրացնելու են Երևանի կանաչ ֆոնդը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Անտառների միջազգային օրվա» առթիվ նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյան՝ ներկայացնելով գարնանային տնկարկի նախապատրաստական աշխատանքներն ու 2024 թվականին նախատեսվող ծրագրերը:

«2022 թվականից սկսած կազմակերպությունը Երևանի կանաչ ֆոնդի հետ կապված  հիմնական 4 ռեֆորմ է իրականացանումՆախքան դաիրականցվել են փոքր ծրագրեր և ծառատունկերՈւսումնասիրություններ անելով՝ կարող ենք փաստելոր ամեն տարի Երևանում 50 հազար ծառ է տնկվելբայց այսօր այդ ծառերը քաղաքում հնարավոր չէ գտնելԱռաջին ռեֆորմի շրջանակում կարող ենք հայտարարելոր Երևան քաղաքը չի ներկրելու այդ շիվերըինչը ժամանակին տնկվում էր Երևանումորովհետև դրանք այդպես էլ ծառեր չէին դառնում: 2022 թվականից ի վեր Երևանը ձեռք է բերում շուրջ 10 տարեկան հասունկայացածարդեն ձևավորված սաղարթով և ֆունկցիոնալինչպես նաև գեղազարդություն ապահովող ծառեր»- ներկայացրեց նա:

MXO_0171.JPG (825 KB)

Բեգոյանը նշեց՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը մինչև 2022 թվականը երբեք չէր զբաղվել անտառներ հիմնելով: Նա հիշեցրեց, որ երկրորդ ռեֆորմի շրջանակում 22-23 թվականների ընթացքում Երևանում հիմնվել է շուրջ 35 հազար հեկտար անտառ, 2024-ին կհիմնվի ևս 10 հեկտար:

Երրորդ ռեֆորմը, նրա խոսքով, վերաբերում է կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման ծրագրին: Նա տեղեկացրեց՝ 2000 արժեքավոր և գեղազարդ ծառատեսակ է այս պահին գտնվում տնկարանային տնտեսությունում, որից 1000 կփոխարինի կենսունակությունը կորցրած ծառերին:

MXO_0045.JPG (1.38 MB)

«Մենք բողոքում ենք, որ կանաչ ֆոնդը քիչ է, սա արդարացի բողոք է: Այդ կանաչ ֆոնդի 40-50 տոկոսը զբաղեցված է ոչնչով: Այս պահին Երևան քաղաքում խնդրահարույց են թեղի և բարդի տեսակի ծառերը, իսկ սոսիները, որոնք հարյուրավոր տարիների կյանք ունեն, մեր հպարտությունն են ու դրանք փոխարինելու չեն: Թեղին Երևան քաղաքի համար նպատակահարմար տեսակ չէ, դրանց կյանքը 40-50 տարի է: Երևանում դրանք տնկվել են 1940-50-ականներին: Բացի այն, որ դրանք իրենց կյանքն ապրել են, նաև վարակի աղբյուր են, որոնց նույնիսկ թունաքիմիկատները փրկել չեն կարողանում: Դրանց 15 օր առողջ տեսնելու համար անհրաժեշտ է թունաքիմիկատը նորմայից շատ օգտագործել, որն էլ արդեն քաղաքացիների առողջությունն է վտանգում: Նշեմ նաև, որ դրանք քամու, ձյան ու անձրևի ժամանակ հեշտ տապալվող ծառեր են: Օրերս անձրևների հետևանքով 6 տապալման ականատես եղանք: Ստացվում է, որ մենք քաղաքի տնկարանները անիմաստ զբաղեցնում ենք»,- մեկնաբանեց նա:

MXO_0098.JPG (1.36 MB)

Բեգոյանը վստահեցրեց՝ այն ծառատեսակները, որոնք գալիս են փոխարինելու կենսունակությունը կորցրածներին, ապահովելու են այն ստվերը, որն անհրաժեշտ է: Նա նաև հավելեց՝ թեղիները հատվածական փոխարինել հնարավոր չի լինի, քանի որ դրանք կվարակեն արդեն առողջ ծառերին: Նա նաև տեղեկացրեց՝ ընտրված ծառատեսակները, որոնք գալիս են փոխարինելու կենսունակությունը կորցրածներին, քննարկվել են նորաստեղծ գիտական խորհրդի կողմից:

«Իմ կողմից ստեղծվել է գիտական խորհուրդ, որտեղ հրավիրվել են ոլորտի մասնագետներ, գիտնականներ, դոկտոր պրոֆեսորներ, ակադեմիայի թղթակից անդամներ և այլն: Նրանք աշխատում են հանուն Երևանի, առանց գումարի: Դենդրոլոգների առաջարկած խորհուրդներն ուղարկվում են խորհուրդ, որտեղ մասնագետները քննարկում և որոշում են՝ որ ծառատեսակն է հարմար Երևան քաղաքին և որ մասում: Միայն խորհրդի եզրակացություններից հետո է, որ ես կայացնում եմ որոշում այս կամ այն բուսատեսակի ձեռք բերման համար գնումներ իրականացնել»,- ասաց Բեգոյանը:

MXO_0081.JPG (1.17 MB)

Չորրորդ ռեֆորմը վերաբերում է հարյուր հազարավոր ծառեր ու թփատեսակներ ներկրելուն, դրանից զատ, Երևանի ջերմոցատնկարանային տնտեսությունը ընդլայնելուն:

MXO_0137.JPG (1.11 MB)

Բեգոյանը նշեց, որ նախատեսում են ջերմոցատնկարանային տնտեսությունում աճեցնել  կաղնիներ, սոսիներ, թխկիներ և ևս մի քանի տեսակներ՝ ընդգծելով, որ Երևանում օգտագործվելու են խիստ ֆունկցիոնալ և արժեքավոր ծառատեսակներ: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն արդեն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան: Նախագծի շրջանակում կներդրվեն ժամանակակից սարքավորումներ ու համակարգեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել